Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից. Վերոնիկա Զոնաբենդ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։
Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենը ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ գոյատևման պայքարել։
Ես աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի և խնդրեմ ձեր աջակցությունը»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մամուլում տեղեկություն է տարածվել, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալել են Լաչինի միջանցքն անցնելիս։
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից NEWS.am -ը հայտնել էին, որ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։ Սիվիլնեթին նա պատմել էր, որ ամուսնու հետ կապը կորել է, ձերբակալության լուրը տեսել է ադրբեջանական լրատվամիջոցներում։ Նա այլ մանրամասներ չի հայտնել։