Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյան և Դավիթ Բաբայանը գերեվարվել են Ադրբեջանի կողմից

Ադրբեջանը հաստատեց, որ գերեվարված է նաև Դավիթ Բաբայանը: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է թյուրքագետ, պատմական գիտությունների թենածու Վարուժան Գեղամյանը:
Այս պահի դրությամբ ադրբեջանցիների կողմից գերեվարված են Արցախի պետական ու ռազմական գործիչներ (հաստատված ցանկ).
- Ռուբեն Վարդանյան — պետնախարար
- Դավիթ Մանուկյան — Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ
- Լևոն Մնացականյան — ՊԲ նախկին հրամանատար, գեներալ
- Դավիթ Բաբայան — Արցախի նախկին արտգործնախարար:
Իմիջիայլոց, այս մարդկանց գերեվարումը ձեռնատու է նաև Հայաստանի դե-ֆակտո իշխանություններին:
Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ Դավիթ Բաբայանը 4 ամսով կալանավորվել է:
Նա բերման է ենթարկվել սեպտեմբերի 29-ին: