ՌԴ ՊՆ–ն հաստատեց Հադրութում հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքը
Գլխավոր » Լրահոս » ՌԴ ՊՆ–ն հաստատեց Հադրութում հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքը

ՌԴ ՊՆ–ն հաստատեց Հադրութում հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից եւ տարածաշրջանում ռուսական խաղաղապահ գործողության սկսվելուց հետո գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքը:

«Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմը շարունակում է խնդիրներ կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ռուս խաղաղապահների 24 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիտորինգ ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում: Դեկտեմբերի 11–ին հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրվել Հադրութի շրջանում», – ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։

Հգ. Հիշենցնում ենք, որ ադրբեջանական ուժերը հարձակում են գործել Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ:

yerkir.am

1