ՌԴ ԱԳՆ-ն խիստ մտահոգություն է հայտնել Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ
Գլխավոր » Լրահոս » ՌԴ ԱԳՆ-ն խիստ մտահոգություն է հայտնել Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ

ՌԴ ԱԳՆ-ն խիստ մտահոգություն է հայտնել Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ զսպվածություն ցուցաբերել եւ պահպանել հրադադարի ռեժիմը՝ Լաչինի միջանցքի շրջանում իրավիճակի սրման հետ կապված: Այդ մասին ասված Է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

ՌԴ ԱԳՆ- ում ելնում են նրանից, որ առկա հակասությունների կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան:

«Ռուս խաղաղապահները բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրում են «ցամաքում» իրադրության կայունացման համար: Երկու կողմերի հետ ակտիվ աշխատանք է տարվում բոլոր դիվանագիտական ուղիներով եւ բոլոր մակարդակներում: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սերտ կապի մեջ է ադրբեջանցի եւ հայ գործընկերների հետ», — ընդգծել են նախարարությունում:

Ռուսաստանի ԱԳՆ-ում նաեւ ցավակցություն են հայտնել Լաչինի միջանցքի եւ շփման գծի այլ հատվածներում լարվածության սրման հետեւանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին:

1