Ռազմական դրության պայմաններում հավաքներն արգելվում են. ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
Գլխավոր » Լրահոս » Ռազմական դրության պայմաններում հավաքներն արգելվում են. ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Ռազմական դրության պայմաններում հավաքներն արգելվում են. ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Հաշվի առնելով ռազմական դրության պայմաններում ԱՀ նախագահի` հավաքներ չանցկացնելու մասին հրամանագիրը՝ ոստիկանությունը հորդորում է` խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների, ստեղծված իրավիճակում չանել երկիրն ապակայունացնող քայլեր։

ՆԳՆ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում կիրականացնի հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը։

Հասարակական կարգը կոպիտ խախտած անձանց նկատմամբ ոստիկանությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ` օրենքով սահմանված կարգով։

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն  

1