Պիտի ապացուցենք, որ Հայոց Լեզուն, Հայոց Պատմությունը մեզ համար սրբություն է և մեր ապագայի համար պարտադիր. Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում
Գլխավոր » Երիտասարդական » Պիտի ապացուցենք, որ Հայոց Լեզուն, Հայոց Պատմությունը մեզ համար սրբություն է և մեր ապագայի համար պարտադիր. Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում

Պիտի ապացուցենք, որ Հայոց Լեզուն, Հայոց Պատմությունը մեզ համար սրբություն է և մեր ապագայի համար պարտադիր. Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում

«Դիրքապահ» Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումը վաղը՝ ժամը 12։00-ին, Ազատության հրապարակից քայլերթով շարժվելու է կառավարության շենքի մոտ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնելու ՀՀ ազգային արժեքներին սպառնացող անհատների մասին։

«Որպես ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներ, պահանջելու ենք,որ կառավարման համակարգից մաքրվեն բոլոր այն անհատները,ովքեր վտանգ են հանդիսանում Հայոց պատմության, Հայոց լեզվի, Հայի մշակույթի և արժանապատիվ գաղափարների համար։ Կո՛չ ենք անում ապրիլյան պատերազմի մասնակիցներին, առաջնագիծ պաշտպանած տղերքին միանալ այս երթին և անկախ տարբեր գաղափարներից, միասնական դառնալ այս գաղափարի շուրջ և հստակ պահանջով մաքրել այլասերվածների հովանավորներին կառավարման համակարգից։

Ոչ ոքի համար արդեն գաղտնիք չէ,որ նոր իշխանության մեջ  կան անհատներ, ովքեր ապազգային, հակահայկական և հայի հզոր արժեքները ոչնչացնող գործողություններ են իրականացնում։ Նոր իշխանությանը բազմիցս տեղեկացրել ենք այս ամենի մասին, սակայն որևիցե փոփոխություն առայժմ չենք նկատել, դեռ ավելին, այլասերման հովանավորները ավելի են ակտիվացել, ԼԳԲՏ֊ների համար նոր հավաքույթներ են կազմակերպում, դպրոցներում այլասերվածների մասին դասեր են պլանավորում անցկացնել և այսպես շատ բաներ կարող ենք թվարկել։

Սիրելի՛ Հայրենակիցներ, մենք չունենք այնպիսի հայրենիք, որտեղ անտեսվի մեր սուրբ և դարերով եկած արժեքները։ Ուզում եմ հստակ տեղեկացնել,որ մեր երթը ապաքաղաքական է,որ մենք ինքներս ենք պայքարում մեր արժեքների համար և չենք պատրաստվում թույլ տալ նոր իշանությանը իրական մտահոգվող քաղաքացու պահանջը որակավորել կեղծ և նախկին թալանչիներին շահարկելով,քողարկել իր իշխանության մեջ գտնվողների ապազգային քայլերը։ Կոչ ենք անում արժանապատիվ տղերքին, պոստ պահած տղերքին, սահմանները պաշտպանած տղերքին նույնպես միանալ մեզ և միասին վերջնական ապացուցենք,որ մեր երկրում կեղտոտ արժեքները և կեղտոտ մշակույթը տեղ չունի։ Նաև պիտի ապացուցենք,որ Հայոց Լեզուն, Հայոց Պատմությունը մեզ համար սրբություն է և մեր ապագայի համար պարտադիր»,-նշված է միավորմնա տարածած հաղորդագրությունում:

yerkir.am

1