Փաշինյանի վախերն այլեւս դրսեւորվում են ամենուրեք․ Արթուր Խաչատրյան
Գլխավոր » Լրահոս » Փաշինյանի վախերն այլեւս դրսեւորվում են ամենուրեք․ Արթուր Խաչատրյան

Փաշինյանի վախերն այլեւս դրսեւորվում են ամենուրեք․ Արթուր Խաչատրյան

Ապրիլի 27-ին Հրապարակ TV-ի հանդիպում հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել հետպատերազմյան ժամանակահատվածում ընդդիմության պայքարի փուլերին՝ մինչև 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններ և հետընտրական շրջան կտրվածքով։ Խոսելով պայքարի ներկա փուլի մասին՝ Արթուր Խաչատրյանն այն անվանեց վճռական փուլ՝ հաղթանակի և իշխանություններին հրաժարական պարտադրելու իմաստով։

Արթուր Խաչատրյանն անդրադարձել է նաև շրջանառվող այն խոսակցություններին, թե խորհրդարանական ընդդիմության մեջ ինչ-ինչ խլրտումներ ու տարաձայնություններ կան։ «Դա ընդամենը տպավորություն է, որ պայմանավորված է ապակենտրոն պայքարի մարտավարությամբ»,- ասել է պատգամավորը։

Նա խոսել է նաև դիմադրության շարժման մեջ տնտեսական բաղադրիչի մասին՝ նշելով, որ մեծ թվով մարդիկ շարժմանն են միանում՝ սոցիալական ծանր դրության և այդ վիճակից ելքեր չտեսնելու պատճառով։

1