Փաշինյանը մանդատ չունի հանդես գալու հայ ժողովրդի անունից. Գեղամ Մանուկյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարներին
Գլխավոր » Լրահոս » Փաշինյանը մանդատ չունի հանդես գալու հայ ժողովրդի անունից. Գեղամ Մանուկյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարներին

Փաշինյանը մանդատ չունի հանդես գալու հայ ժողովրդի անունից. Գեղամ Մանուկյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարներին

Այս իշխանությունը, Հայաստանի կառավարումը վերցնելով ձեռքը, առաջին բաներից մեկը, որ արեց, ՀԱՊԿ-ում Հայաստանի հեղինակազրկումն էր, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, հայազգի գեներալ Խաչատուրովի կալանավորումն էր․ դեպի Բաղրամյան պողոտա երթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Անցնող երեք տարիների ընթացքում, պատերազմից և դրանից հետո Հայաստանի տարածքի տարբեր հատվածներ ադրբեջանական օկուպացիայի ենթարկելուց հետո ձևական խաղերով ՀԱՊԿ-ի հեղինակազրկումն էր, այսօր նստած է՝ իբրև ՀԱՊԿ-ի նախագահող: Մեր այսօրվա կոչը՝ բարձրաձայնել, որ այս իշխանությունը ունակ չէ, լեգիտիմ չէ և իրավունք չունի հայ ժողովրդի անունից հանդես գալու, չունի այն մանդատը, որով կարող է Հայաստանի տարածքային ամբողջականության, Արցախի, Արցախի ժողովրդի անվտանգության հետ կապված որևէ համաձայնության գալ, որևէ պարտավորություն ստանձնել, որևէ խոստում տալ»,- ասաց նա:

https://youtu.be/L9ff5AHCP_Y

yerkir.am

1