Պետությունը պետք է պատասխանատվություն կրի արցախցիներին բնակարաններ տրամադրելու հարցում. Գառնիկ Դանիելյան
Գլխավոր » Լրահոս » Պետությունը պետք է պատասխանատվություն կրի արցախցիներին բնակարաններ տրամադրելու հարցում. Գառնիկ Դանիելյան

Պետությունը պետք է պատասխանատվություն կրի արցախցիներին բնակարաններ տրամադրելու հարցում. Գառնիկ Դանիելյան

Մենք խնդիր ունենք հասկանալու, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քաղաքացիներից քանիսը չեն ստացել բնակարան կամ հավաստագրեր, ի՞նչ խնդիրներ կան քաղաքացիությունը ստանալու հետ կապված։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն՝ անդրադառնալով կառավարության կողմից ներգրավվելիք 250 մլն դոլարի վարկային միջոցներին, որոնք ուղղվելու են Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովմանը։ 

«Այս ծրագիրը այնպես պետք է իրականացնենք, որ մեր որևէ հայրենակից դուրսը չմնա։ Մենք ամեն օր նամակներ ենք ստանում, որ մեր հայրենակիցները կյանքի բերումով իրենց աշխատատեղը գտել են Երևանում, այլ տեղերում չեն կարողանում իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնել և ապրում են Երևան քաղաքում։ Այսօր այդ մարդկանց ստացած աշխատավարձը գնում է բնակարանային վարձին, այստեղ շատ խնդիրներ կան, մենք երկու րոպեի ընթացքում չենք կարող քննարկել, բայց մշտապես ասել ենք, որ պիտի ստեղծվի հատուկ մարմին, այդ բոլոր հարցերը քննի ու հետևություններ անի, միգուցե նաև անհրաժեշտություն լիներ, որպեսզի պետությունը վերցներ այդ պատասխանատվությունը իր վրա՝ բնակարաններ կառուցելու և մարդկանց տրամադրելու»,-ասաց նա։

1