Պետությանը պատճառված 1.611 մլն դրամի չափով գույքային վնասը վերականգնվել է
Գլխավոր » Լրահոս » Պետությանը պատճառված 1.611 մլն դրամի չափով գույքային վնասը վերականգնվել է

Պետությանը պատճառված 1.611 մլն դրամի չափով գույքային վնասը վերականգնվել է

Արցախի դատախազությունից հայտնում են, որ ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում և ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի հսկողությամբ քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պետական ոչ առևտրային կազմակերպության շենքը մասնավոր կազմակերպության կողմից ջեռուցելու գործընթացում թույլ տրված խախտման հետևանքով պետության կողմից ավել վճարված 1.611.850 դրամ գումարը վերադարձվել է պետական բյուջե:

1