Պետք է վերականգնենք վճռականությունը և ամբողջովին նվիրվենք հարատև պայքարին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Առանց նիկոլ Հայաստան » Պետք է վերականգնենք վճռականությունը և ամբողջովին նվիրվենք հարատև պայքարին

Պետք է վերականգնենք վճռականությունը և ամբողջովին նվիրվենք հարատև պայքարին

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը hraparak.am-ի հարցին, թե ինչպիսի՞ ընտրապայքար է կանխատեսում և ինչպե՞ս է գնահատում Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսերը, պատասխանեց․

«Հայրենիքի փրկության շարժումը» կազմակերպեց ցույցեր, ընդդիմական շարժում, որպեսզի արտահերթ ընտրությունները տեղի ունենան, շարժումը առաջին հանգրվանը շահեցավ, հաղթեցին և ընտրություններ պիտի տեղի ունենան։ Հիմա պետք է շարունակել աշխատանքը, որպեսզի ընդդիմության ներկայացուցիչները հաջողություն արձանագրեն, համոզեն Հայաստանի ժողովուրդը, որ պետք է նոր հանգրվան, նոր փուլ՝ դեպի ապագա, և հաջողեցնեն, որ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի վարչապետ»,- պատասխանեց Փափազյանը։

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի, և Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի՝ այդ առաջարկը մերժելու վերաբերյալ։ Փափազյանը պատասխանեց․

«Լավ է, որ մերժվեցավ, Լևոն Տեր- Պետրոսյանի հետ դաշինք կնքել կարելի չէ, ինքը ծնունդ տվավ Փաշինյանին, և տեսանք, թե ինքը ինչպես վարվեցավ 1991-ից մինչև 1996-7 թվականները․ հակաժողովուրդ, հակահայաստան, հակազագային․․․, ինքը պատմական առաքելություն մը ուներ, առաջին նախագահն էր Հայաստանի անկախ Հանրապետության, և ինքը փչացուց ամեն ինչը, այսինքն՝ ինքը պիտի ըլլար Հայաստանի միասնական առաջնորդը, բայց ընդհակառակը՝ ինքը բաժնեց երկիրը, բաժնեց ժողովուրդը, ուրեմն լավ է, որ մերժվեցավ այդ դաշինքը»,- պատասխանեց Փափազյանը։

Կորյուն Սիմոնյան

arfd.am

1