Պետք է Սփյուռքի գաղութներից մեր հայրենակիցներին հրավիրել Արցախ

Ցանկալի է, որ Հայաստանից չտեղափոխվեն Արցախ, այլ՝ Սփյուռքից: Այս մասին սեպտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով վերաբնակեցման մասին «Ապառաժ»-ի հարցին:
«Պետք է փորձենք Ռուսաստանի, Սփյուռքի այլ գաղութներից մեր հայրենակիցներին հրավիրել Արցախ, իսկ Հայաստանից՝ վերջում»,- մասնավորապես ասել է ԱՀ նախագահը:
Նա տեղեկացրել է, որ ներկայումս կենտրոնացել են Արցախ տեղափոխված Լիբանանի մեր հայրենակիցների խնդիրների լուծման ուղղությամբ:
Արայիկ Հարությունյանն ավելացրել է, որ Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում շարունակվում է բնակարանաշինությունը, աշխատում են զարգացած ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ: