Պետք է սովորենք ինչպես պաշտպանել մեր կենսական շահերը. Արմեն Ռուստամյան
Գլխավոր » Լրահոս » Պետք է սովորենք ինչպես պաշտպանել մեր կենսական շահերը. Արմեն Ռուստամյան

Պետք է սովորենք ինչպես պաշտպանել մեր կենսական շահերը. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության տաղավարում խոսել է «Դիմադրություն» շարժման նոր փուլի, կիրառվելիք նոր մարտավարության մասին:

Անդրադառնալով վրանային ավանի ապամոնտաժման հարցին՝ Արմեն Ռուստամյանը մասնավորապես նշել է. «Վրանային ավանը պայքարի մարտավարական ձեւերից մեկն է: Սխալ էր ընկալումն այն մասին, որ դրանով էր պայմանավորված պայքարը: Իրականում ժողովրդի ցանկությունն էր, որ վրանային ավանը տեղադրվի եւ լինի մնայուն: Բայց սա մի շարժում է, որտեղ ժողովուրդը եւ հարթակը պետք է գործեին միաձայնությամբ: Եվ դա էր պատճառը, որ այն տեղադրվեց եւ բավականին երկար մնաց հրապարակում»:

Արմեն Ռուստամյանն անդրադարձել է նաեւ ներքին եւ արտաքին քաղաքականության մի շարք խնդիրների, խոսել շարժման հռչակած նպատակների ու դրանց հասնելու ճանապարհների մասին:

arfd.am

1