Պետք է ռազմական դրություն մտցվի, մոբիլիզացիա արվի․ Սեյրան Օհանյան

«Պետք է ռազմական դրության մտցվի, մոբլիզացիա արվի առաջին գծում համալրում իրականացվելու և բանակին թիկունք կանգնելու համար»,- ԱԺ դիմաց լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց պաշպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, երկրի ապագայի մասին մտածող ղեկավարությունն արագ ինչ-որ մի բան պետք է ձեռնարկեր, քանի որ սահմաններում լարվածություն է։ Ընդդիմադիր քաղաքական գործիչը նշեց, որ այս իշխանությունների կատարած այդ բացթողումների, շատ դեպքերում նաև անգրագետ, դավաճանական կեցվածքի հետևանքով է, որ «մենք հիմա գտնվում ենք այս վիճակում»։
«Մենք հիմա լսում են գործողությունների, հակառակորդի կողմից իրականացված հանցագործությունների մասին։ Ունենք զոհեր, վիրավորներ։ Իմ տեղեկություններով, տարբեր հատվածներում, հակառակորդի կողմից հարձակման տարբեր ուղղություններում մեր հրամանատարները, սերժանտները, կամավորականները, զինվորները հերոսություններ են իրականցնում, նրանց քաջ գործողությունների շնորհիվ շատ տեղերում իրադրությունը երևի մեր բանակն է վերահսկում»,- ասաց Ս. Օհանյանը՝ հայ ժողովրդին հանդարտության ու պաշտոնական տեղեկատվությանը լսելու կոչ արեց։