Պետք է հիմա արթնանանք, որ վաղը ուշ չլինի. ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ
«Հույս ունեմ, որ լաոն կզարթնի, և դրանով մենք կկարողանանք փրկել այն, ինչ ունենք: Լաոն զարթնելուն զուգահեռ պետք է նաև արթուն մնա, որովհետև մենք ունենք ընդհանուր հարստություն, ընդհանուր ժառանգություն փրկելու: Կարծում եմ՝ պահանջատիրությունը և պայքարն է, որ մեզ կկարողանան ոտքի կանգնեցնել: Չնայած մեր տարածքային և մարդկային անդառնալի ու ծանր կորուստներին՝ պետք է սգալուց զատ նաև լինենք պահանջատեր: Պետք է հիմա արթնանանք, որ վաղը ուշ չլինի»,-ասել է ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Հեղինար Գրիգորյանը ՀեռուստաLIVE-ի տաղավարում՝ անդարդառնալով ՀՅԴ Արցախի երիտասարդական միության կողմից ապրիլի 23-ին կազմակերպված «Զարթնի՛ր, լա՛ո…» կարգախոսով ջահերով երթին:
Մանրամասն՝ տեսանյութում: