««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինափաթեթը քննարկվել է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Գլխավոր » Լրահոս » ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինափաթեթը քննարկվել է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինափաթեթը քննարկվել է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

ԱՀ ԱԺ

Մայիսի 19-ին ԱՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել:

Օրակարգում ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինափաթեթն էր։ Առաջարկվում է վերացնել կառավարման մարմիններում գոյություն ունեցող արտաբյուջետային հաշիվները և համապատասխան միջոցները պլանավորել բյուջեով:

ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ օրինափաթեթը վերաբերվում է թվով 5 պետական կառավարման մարմնի, հաշիվները լուծարելուց հետո գումարների մնացորդները կփոխանցվեն պետական բյուջե:

Օրինափաթեթը, որով  նախատեսում է փոփոխություններ թվով 16 օրենքում, արժանացել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հարցերի հանձնաժողովի հավանությանը: Այն կքննարկվի վաղը՝ մայիսի 20-ի  խորհրդարանի արտահերթ նիստում:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

1