Պատերազմն ու կյանքը Ստեփանակերտում. լուսանկարներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Պատերազմն ու կյանքը Ստեփանակերտում. լուսանկարներ

Պատերազմն ու կյանքը Ստեփանակերտում. լուսանկարներ

Օդային տագնապների ժամանակ ստեփանակերտցիները ռմբաստարաններում են: Այնուհետև դուրս գալով ապաստարաններից բացում են մթերային խանութները:

Պատերազմը՝ պատերազմ,  բայց մարդիկ չեն մոռանում  նաև խանութի մաքրության մասին:

Բանջարեղենով ու մրգերով առատ  խանութը նույնպես հաճախորդների պակաս չունի: Մեզ նույնիսկ հաջողվեց ավտոտեխսպասարկման բաց դռներ գտնել՝  արևկողի նստած աշխատակիցներով:  

Կանոնավոր գործում են առևտրային բանկերը: Հարաբերական անդորրի պահերին,  քաղաքի փողոցներում, պուրակներում  անշտապ  զբոսնողներն ու զրուցողները  նույնպես քիչ չեն:

Երեխաները օրվա հիմնական մասը ապաստարաններում են, այդուհանդերձ, ծնողների  ուշադրության ներքո՝  դրսում են խաղում, վազվզում՝   աշնանային արևի տակ, մինչ  հաջորդ օդային տագնապը:

1