Պատերազմն ու կյանքը Ստեփանակերտում. լուսանկարներ

Օդային տագնապների ժամանակ ստեփանակերտցիները ռմբաստարաններում են: Այնուհետև դուրս գալով ապաստարաններից բացում են մթերային խանութները:
Պատերազմը՝ պատերազմ, բայց մարդիկ չեն մոռանում նաև խանութի մաքրության մասին:

Բանջարեղենով ու մրգերով առատ խանութը նույնպես հաճախորդների պակաս չունի: Մեզ նույնիսկ հաջողվեց ավտոտեխսպասարկման բաց դռներ գտնել՝ արևկողի նստած աշխատակիցներով:

Կանոնավոր գործում են առևտրային բանկերը: Հարաբերական անդորրի պահերին, քաղաքի փողոցներում, պուրակներում անշտապ զբոսնողներն ու զրուցողները նույնպես քիչ չեն:

Երեխաները օրվա հիմնական մասը ապաստարաններում են, այդուհանդերձ, ծնողների ուշադրության ներքո՝ դրսում են խաղում, վազվզում՝ աշնանային արևի տակ, մինչ հաջորդ օդային տագնապը:



