Պատերազմից 10 պակաս
Վերջին շրջանում բոլոր քաղաքական և տեղեկատվական նախադրյալները բերում են մեկ տրամաբանության՝ գարնանը Ադրբեջանը ռազմական բախում կամ փոքր պատերազմ կսկսի:
Տեղեկատվական նախադրյալներ մասին.
-Հատկապես վերջին 3 ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից շեշտակի աճել են տարածվող տեղեկությունները, թե «հայկական կողմը կրակ է բացել» այս կամ այլ ուղղություններով (Վերին Շորժա, Սև լճի հարակից տարածք): Արդյունքում՝ մեղադրում են հայերին ադրբեջանցի զինվորներին սպանելու կամ վիրավորելու մեջ:
-Ադրբեջանի ՊՆ-ն էապես մեծացրել է Արցախի ժամանակավոր օկուպացրած տարածքներում, հատկապես Քարվաճառում, անցկացվող զորավարժությունների թիվը, իսկ բերված զինտեխնիկան թողնվում է զորավարժությունների վայրում:
-Քարոզչական դաշտում ակտիվ շրջանառության մեջ է դրվել «Алиев вводи войска» հեշթեգը, ավելին՝ արհեստականորեն ներարկվում է դժգոհության դոզա, թե ինչու է ադրբեջանական բանակը թույլ տալիս, որ հայերը կրակեն և այլն:
Քաղաքական նախադրյալների մասին.
-Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդին հաշիվ տվող (ինչ ուզում են, այն էլ անում են տրամաբանության հիմքով) և անպատասխանատու հայտարարությունները միջազգային գործընկերներին և անգամ թշնամի Ադրբեջանին բերել է այն կետին, որ երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Նիկոլ Փաշինյանին մեղադրեց պայմանավորվածությունները չկատարելու մեջ:
-Ահաբեկիչ Իլհամ Ալիևը վերջին շրջանում իր ելույթներում բազմիցս է նշել, որ հայկական կողմը չի կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունները և ուղղակի ակնարկում է, որ կպարտադրի Հայաստանին իր պարտականությունները կատարելու հարցում:
-Հայաստանը, դե յուրե ունենալով իշխանություն, դե ֆակտո չունի պետական կառավարում, չկա հաշվետվություն՝ պետություն-ժողովուրդ հասկացության մեջ: Այս իշխանությունը դասեր չի քաղել պատերազմից և իրականացնում է իմիտացիոն կառավարում: Այս ամենը լավ վերլուծվում են Ադրբեջանում և մշակված՝ նոր ագրեսիայի, հիմքեր են տալիս թշնամի Ադրբեջանին:
Հետևություն
Արցախի պատերազմը տեղի ունեցավ վերոնշյալ հիմնավորումների պայմաններում. իհարկե, եղել են նաև այլ պայմաններ, սակայն դրանք արժանի են այլ տեսանկյունից ներկայացնել:
Գառնիկ Դավթյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ