Պատերազմի մասնակից արցախցի մարզիկը կրկին բարձունքներ է գրավում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Պատերազմի մասնակից արցախցի մարզիկը կրկին բարձունքներ է գրավում

Պատերազմի մասնակից արցախցի մարզիկը կրկին բարձունքներ է գրավում

Արցախցի մարզիկ Դավիթ Հայրապետյանը 23 տարեկանում արդեն Հայաստանի, Եվրոպայի եւ Եվրասիայի աշխարհի չեմպիոն է, իսկ մուայթա մարզաձևով զբաղվում է 10 տարեկանից և տարիներ շարունակ տարբեր երկրներում պատվով բարձրացրել է հայկական եռագույնը:

Արցախյան 44-օրյա պատերազմում Դավիթ Հայրապետյանը մարտնչել է թշնամու դեմ ամենաթեժ կետերում: Հրետանու խոցման հետեւանքով մարզիկը վիրավորվել է, այժմ ձախ աչքի տեսողությունը 5 % է:

Պատերազմի ընթացքում վիրավորվելը մարզիկի կյանքից խլել է մեկ տարի, իսկ այդ ժամանակահատվածում Դավիթ Հայրապետյանը բուժվում էր, որպեսզի վերադառնա մեծ սպորտ: Չնայած լուրջ վնասվածքի եւ բժիշկների հակացուցումների՝ մարզիկը վերադարձել է սպորտ եւ կրկին բարձրացրել հայկական եռագույնը:

Դավիթ Հայրապետյանը մասնակցել է փետրվարի 18-ին Թուրքիայում կայացած մրցումներին: Առաջին իսկ մարտում հայ մարզիկը նոկաուդի է ենթարկել հակառակորդին:

Թուրքիայից հետո Դավիթ Հայրապետյանը մրցումներով մեկնելու է Մեքսիկա, որտեղ կայանալու է իր եւ Լատինական Ամերիկայի գործող չեմպիոն՝ Հուաքին Ռոմանի հետ մենամարտը:

Նշենք նաեւ՝ Հայաստանի սպորտային պատմության մեջ Մեքսիկայում Հայաստանը ներկայացրել է միայն մեկ մարզիկ:

Ֆոտոշարք

yerkirmedia.am

1