«Պատերազմի դուռը» գրքի շնորհանդես
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Պատերազմի դուռը» գրքի շնորհանդես

«Պատերազմի դուռը» գրքի շնորհանդես

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը, Երևանի «Արմավ» հրատարակչության և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ հուլիսի 2-ին կազմակերպեց Արցախի գրողների միության անդամ, բանաստեղծ Վիտալի Պետրոսյանի «Պատերազմի դուռը» գրքի շնորհանդեսը:

Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը բացման խոսքում նշեց, որ Համազգայինի Արցախի գրասենյակը մշտապես համագործակցում է Արցախի գրողների հետ՝ փորձելով Համազգայինի աշխարհի տարբեր երկրների կառույցների միջոցով նրանց ճանաչելի դարձնել նաև Սփյուռքի ընթերցողներին:

Հ. Ավագյանը շնորհակալություն հայտնեց Համազգայինի Կենտրոնական վարչությանը՝ գրքի հրատարակումը հովանավորելու համար: Ելույթներով հանդես եկան Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Պատերազմի դուռը» գրքի խմբագիր Արմեն Ավանեսյանը, Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, բանաստեղծ Վահե Արսենը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

Հայրենասիրական կատարումներով հանդես եկավ արցախցի շնորհալի երգիչ Արթուր Խաչենցը:

Շնորհանդեսի ընթացքում եղան նաև ընթերցումներ «Պատերազմի դուռը» գրքից:

Միջոցառումը եզրափակվեց գրքի հեղինակի՝ Վիտալի Պետրոսյանի շնորհակալական խոսքով:

Նյութի աղբյուրը Hamazkayin Artsakh office

1