Պաշտպանական բանակը ուշադիր հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին. կուտակումների մասին տեղեկությունը կեղծ է
Գլխավոր » Լրահոս » Պաշտպանական բանակը ուշադիր հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին. կուտակումների մասին տեղեկությունը կեղծ է

Պաշտպանական բանակը ուշադիր հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին. կուտակումների մասին տեղեկությունը կեղծ է

Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդը հայտնում է, որ շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը՝ նշելով, որ թշնամին շարունակում է ապատեղեկատվություն տարածել: 

Ադրբեջանական կողմից կեղծ լուրերի տարածումը նպատակ ունի խուճապ առաջացնելու ազգաբնակչության շրջանում:  Արցախի Անվտանգության խորհուրդը վստահեցնում է, որ Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ 

«ՊԲ–ն ուշադիր  հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Արցախի ԱԽ-ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրատվությանը»: 

yerkirmedia.am

1