Պաշտոնական հանդիսությամբ նշվեց ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միության 50-ամյակը
Գլխավոր » Երիտասարդական » Պաշտոնական հանդիսությամբ նշվեց ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միության 50-ամյակը

Պաշտոնական հանդիսությամբ նշվեց ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միության 50-ամյակը

ՀՅԴ ԼԵՄ-ի Կենտրոնական վարչության նախաձեռնությամբ ս.թ-ի հուլիսի 5-ին «Հակոբ Տեր Մելքոնյան» թատերասրահում նշվեց ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության կես դար-ամյակը` «Դեպի երկրորդ հիսունամյակ» խորագրով:

Ներկաներին բարի գալուստ մաղթեց Վարանդ Կիրակոսյանը, իսկ ԼԵՄ-ի Կենտրոնական վարչության խոսքը արտասանեց Գեւորգ Յակուբյանը:

Այս առիթով ելույթ ունեցան եւ ԼԵՄ-ի դերակատարությանն ու կարեւորությանը անդրադարձան ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի եւ Հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Ձեռնարկի ընթացքում ցուցադրվեցին տեսերիզներ` ԼԵՄ-ի պատմության, Լիզպոնից՝ Արցախ ԼԵՄ-ականների առաքելության եւ ԼԵՄ-ի նորօրյա կյանքի վերաբերյալ:

Գործադրվեց գեղարվեստական հայտագիր, որի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Հարութ Լափաճյանը:

1