Պահանջում ենք մեր զավակների աճյունները Արցախից տեղափոխել ՀՀ
Գլխավոր » Լրահոս » Պահանջում ենք մեր զավակների աճյունները Արցախից տեղափոխել ՀՀ

Պահանջում ենք մեր զավակների աճյունները Արցախից տեղափոխել ՀՀ

Արցախցի զոհված, անհայտ կորած ազատամարտիկների  եւ քաղաքացիական անձանց  ծնողները, հարազատները այսօր հավաքվել են ՀՀ Կառավարության մոտ՝  իրենց դիմում-պահանջները ներկայացնելու ՀՀ իշխանություններին։ Նույն պահին ընթանում էր ՀՀ Կառավարության նիստը՝ Վարչապետի գլխավորությամբ, սակայն արցախցիների պահանջները լսելու համար ոչ ոք կապ չհաստատեց նրանց հետ։

2023-ի սեպտեմբերի 19-ի՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված ազատամարտիկի ծնողը, արցունքները հազիվ զսպելով նշեց, որ եկել են պահանջելու արտաշիրիմում իրականացնել եւ իրենց զավակների աճյունները Արցախից տեղափոխել ՀՀ։ Նրանք բազմաթիվ անգամ դիմումներ են հղել այս հարցով, սակայն առայսօր արդյունքի չեն հասել։

Կառավարության մոտ էին նաեւ անհայտ կորած արցախցիների  հարազատները, ովքեր պահանջում են ՀՀ իշխանություններից քայլեր ձեռնարկել եւ զբաղվել անհայտ կորած իրենց հարազատների ճակատագրերով։ Նրանք եւս բազմաթիվ անգամ դիմել են տարբեր կառույցների, սակայն որեւէ գործուն քայլ չի իրականացվել այս ուղղությամբ եւս։

1