Պահանջում ենք քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության համար. Սերգեյ Շահվերդյան
Գլխավոր » Լրահոս » Պահանջում ենք քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության համար. Սերգեյ Շահվերդյան

Պահանջում ենք քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության համար. Սերգեյ Շահվերդյան

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Հայաստանի Կառավարությանը պահանջներ է ներկայացրել: Արցախցիները իշխանությունից պահանջում են միջոցներ ձեռնարկել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ:

Գործադիրի հետ արցախցիները դեռ քննարկում չեն ունեցել, բայց ըստ «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Շահվերդյանի՝ Կառավարությունից վստահեցրելեն, որ դրա շուրջ համատեղ քննարկում կունենան: Այժմ Շահվերդյանի խոսքով՝ աշխատանքային խմբեր են ձևավորվում, որոնք պետք է զբաղվեն Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանհարցերով:

«Մեր առաջարկները հիմնված են Կառավարության 2023 նոյեմբերի 9-ին ընդունված մշակութային բնագավառի ռազմավարության ծրագրի հիման վրա: Կառավարության այդ ռազմավարությունը ենթադրում է, որ գործուն միջոցներ պետք էձեռնարկվեն միջազգային հարթակներում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության համար: Սա նշանակում է, որ պետք է հաշվառվի Արցախի մշակութային ժառանգությունը և շտեմարաններստեղծվեն: Մենք շատ կարևորում ենք ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված միջոցները: Մենք առաջարկներ ունենք նաև այդ ուղղությամբ: Արցախի կատարողականարվեստի 12 խմբերի ստեղծած արդյունքներն այժմ անհետանալու վտանգի տակ են, առանց այդ էլ դրանք դրանք սոցիալական ցանցերից անհետանում են Ադրբեջանի քաղաքականության պատճառով: Պետք է քայլեր ձեռնարկվեն այդ արդյունքները հաշվառվելու, պահպանելու ուղղությամբ»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Շահվերդյանը:

Ըստ Շահվերդյանի՝ Արցախի 12 պետական համույթները, Ստեփանակերտի Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը, որը 90 տարվա պատմություն ունի, 2023-ի բռնագաղթից հետո ֆինանսի բացակայության պատճառով ստիպվածեն եղել դադարեցնել իրենց գործունեությունը:

«Մեր պահանջը նաև այն է, որ ուղղակի կամ անուղղակի հովանավորվի այդ կոլեկտիվների գործունեությունը: Դրանք հովանավորվումէին տարբեր հիմնադրամների կողմից, բայց հիմա դրանցից շատերը դադարեցրել են իրենց գործունեությունը»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը:

Հայաստանում ըստ նրա՝ չկա օկուպացված Արցախի հուշարձանների շտեմարանև Կառավարությունը քայլեր էլ չի ձեռնարկում դա ունենալու ուղղությամբ:

«Մենք ունենք շուրջ 30 թանգարանային հավաքածու, որոնք կամ ամբողջությամբ կամ մասնակի մնացել են Ադրբեջանի տիրապետության տակ, հիմա որոշների ճակատագիրն անհայտ է, որոշներն ըստ հրապարակված լուսանկարների՝ ոչնչացվել են: Ցավոք, մենք չենք տեսնում, որ այդ շտեմարանների ձևավորման համար քայլեր են ձեռնարկվում: Օրինակ, 2022-ի աշնանը,Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը ստեղծեց Շուշիի 7 մշակութային հավաքածուների կատալոգները, այսօր մեր կազմակերպությունը Նիդերլանդներիդեսպանության ֆինանսավորմամբ ստեղծում է մյուս թանգարանների 4 կատալոգները, սակայն պետական քաղաքականություն այդ ուղղությամբ մենք չենք տեսնում»,- ասաց «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահը:

Նա նշեց, որ այժմ վտանգի տակ են Արցախի մոնումենտալ արվետսի գործերը, քանի որ դրանցից շատերը տեղակայված են Ստեփանակերտում, որը հիմա ոչնչացվում,ավերվում է Ադրբեջանի կողմից:

Սերգեյ Շահվերդյանը հավելեց նաև, որ Հայաստանի կողմից միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելը՝ կխախտի արցախցիների իրավունքները:

Մանրամասները՝ տեսանյութում:

1