Պահանջում ենք դավաճանության քրեական գործի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ

-Հանրապետության հրապարակում ակցիա ենք իրականացնում ուղղված մեր պահանջին՝ դավաճանության քրեական գործի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ,- ըստ Yerkir.am-ի հայտարարեց Ազատագրական շարժման նախաձեռնողներից Նաիրի Հոխիկյանը։
Նա նշեց, որ իրենք դիմել էին Գլխավոր դատախազություն այս պահանջով, բայց Հակակոռուպցիոն կոմիտեն արձագանքել է իրենց պահանջին, որ հետաձգում են այդ գործի քննությունը, ինչը, համարում են, որ օրենքի շրջանակում չէ։