Օրվա ընթացքում տասնյակ արցախցիներ են ահազանգում․ Ռոման Երիցյան
Գլխավոր » Լրահոս » Օրվա ընթացքում տասնյակ արցախցիներ են ահազանգում․ Ռոման Երիցյան

Օրվա ընթացքում տասնյակ արցախցիներ են ահազանգում․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը yerkir.am-ի տաղավարում խոսելով արցախցի պաշտոնյաների հանդեպ քրեական հետապնդումների մասին, լրագրողի հարցին՝ արդյո՞ք միտումնավորություն տեսնում է այդ ամենի մեջ՝ նշեց,- Այլ բան սրա մեջ տեսնել հնարավոր չէ։

Նա հիշեցրեց մի քանի դեպք․ Աշոտ Դանիելյանի հանդեպ քրեական հետապնդումը, ԱՀ Նախագահի նկատմամբ փաստացի իրականացվող հետապնդումները, նրա մեքենայի առգրավումը, այնուհետեւ համայնքների ղեկավարների հանդեպ իրականցվող հետապնդումները, քրեական գործերը, հունիսի 12-ի դեպքերին առնչվող գրեթե բոլոր ակտիվիստ արցախցիների կալանավորումը՝ մտացածին, հորինված, գոյություն չունեցող պատճառներով։ Նրա խոսքով ապօրինի հետապնդումներ են իրականացվում ոչ միայն արցախցի պաշտոնյաների, այլեւ բոլորի հանդեպ, դրանք ոչ միայն քրեական հետանդումների տեսքով են, այլ նաեւ վարչարարության ընթացքում անհարկի, անտեղի տուգանելով, այնպիսի պատճառներ են հորինում եւ արցախցիներին ենթարկում վարչական պատասխանատվության, որն իրավաչափ չի կարող համարվել։ Ռ․Երիցյանի խոսքով արցախցիների հանդեպ նման վերաբերմունքը քաղաքական նպատակ ունի՝ նրանց ճնշելու, տարանջատելու, թույլ չտալու գործողություններ ձեռնարկելու։

Իսկ թե ի՞նչ հաճախականությամբ են Հայաստանում խախտվում արցախցիների իրավունքները՝ փաստաբանը նշեց, որ ամենօրյա, ամենժամյա ռեժիմով․ օրվա ընթացքում տասնյակ արցախցիներ ահազանգում են եւ խոսում խտրական վերաբերմունքի մասին, ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որ նման իրավիճակ հասունանա։

Հիշեցնենք, որ օրերս Ռ․Երիցյանի փաստաբանական գրասենյակ էր այցելել ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը։ Փաստաբանի խոսքով՝ ԱՀ Նախագահը ծանոթացել է արցախցիների խնդիրներին, քննարկել դրանց լուծման տարբերակները, նաեւ անդրադարձել իր նկատմամբ ՀՀ քրեական կամ վարչական մարմինների կողմից իրականացվող հետապնդումների հարցին։

Ապառաժ

1