Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ 10-րդ նահանգը, որը ճանաչեց Արցախը
Գլխավոր » Լրահոս » Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ 10-րդ նահանգը, որը ճանաչեց Արցախը

Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ 10-րդ նահանգը, որը ճանաչեց Արցախը

Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ 10-րդ նահանգը, որը ճանաչեց Արցախը։ Ինչպես հայտնում է Արեւելյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Նյու Ջերսիի Սենատը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման մասին 71-րդ բանաձեւը, որի նախաձեռնողը նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանան է: 40 պատգամավորից ներկա է եղել 38-ը, 36-ը կողմ է քվեարկել, 2-ը՝ ձեռնպահ:

Այդ օրը ավելի վաղ Արեւելեան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անի Չաղլասյանը եւ փաստաբան Ջո Արիյանը ցուցմունք են տվել Սենատի դատական հանձնաժողովում՝ ի պաշտպանություն այդ միջոցառման:

Բացի Արցախի անկախության ճանաչումից, 71-րդ բանաձևը Թուրքիային և Ադրբեջանին դատապարտում է Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ նրանց ագրեսիայի համար և վերահաստատում նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

1