Նույնիսկ իշխանությունն է խոստովանում` COP-ից հետո Ադրբեջանը կարող է ուժի դիմել․Կիրո Մանոյան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվել Թուրքիայի ազգային տոնի առիթով Բելգիայում կազմակերպված ընդունելության ժամանակ ՀՀ դեսպանի հասցեին Ադրբեջանի դեսպանի կողմց հնչեցրած սպառնալիքին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ իշխանության արտաքին քաղաքականության օրակարգում առաջնահերթություն չհամարելու Արարատ Միրզոյանի հայտարարությանը, Փաշինյան – Ալիեւ հարաբերությունների նկատելի ջերմացմանը, ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի որդեգրած մոտեցումներին եւ այլ հարցերի:
Ստորև ներկայացնում ենք մեջբերումներ Կիրո Մանոյանի դիտարկումներից.
-Ադրբեջանի դեսպանի սպառնալիքը վկայում է Ադրբեջանի թշնամական վերաբերմունքի մասին:
-Մեր ԱԳՆ-ն անկազմակերպ վիճակում է, Ադրբեջանին համապատասխան արձագանք չի լինի:
-Արարատ Միրզոյանի հայտարարությունը ուղերձ էր Թուրքիային, որ ինչ ուզում եք, անում ենք:
-Աշխարհը տեսնում է, որ այս իշխանությունը վստահելի չէ ու բացի Հայաստանի շահից՝ ծառայում է ուրիշի շահին:
-Ֆրանսիայի սենատի բարձրաստիճան պաշտոնյան ՀՀ ԱԺ նախագահին ասել է՝ Դուք փորձում եք Արցախից ազատվել, բայց Արցախը Հայաստանի սիրտն է:
-Մեզ ասում են՝ գիտեք, չէ՞, որ առանց Հայաստանի համաձայնության՝ COP29-ը Բաքվում տեղի չէր ունենա:
-Նույնիսկ Լեւոն Տեր Պետրոսյանի ժամանակ ինչ-որ պահից հետո միմյանց լսում ու չէինք խանգարում:
-Արցախում էթնիկ զտմանը մասնակցել են Շուշիում տեղակայված թուրքական ուժերը:
-Ամերիկահայ համայնքը քաղաքական ազդեցություն ունի, դրա համար երկու թեկնածուներն էլ խոսել են Արցախի հարցից:
-Ով էլ ընտրվի ԱՄՆ նախագահ, Հայ դատի գրասենյակները նրա հետ պետք է աշխատեն:
-Այս իշխանությունն իրեն հանգիստ չի զգա, եթե ընտրվի Թրամփը:
-Նույնիսկ ՀՀ իշխանությունն է խոստովանում, որ COP-ից հետո Ադրբեջանը կարող է ռազմական ագրեսիայի դիմել:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում