Նրանք քաղաքացիական անձինք են, որոնց դատել են ռազմական դատարանում, ինչը մարդու հիմնարար իրավունքների լիակատար խախտում է. Օկամպո
Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի ղեկավարները մեղավոր են ճանաչվել կեղծ դատավարությամբ։ Այս մասին X-ում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
«Նրանք քաղաքացիական անձինք են, որոնց դատել են ռազմական դատարանում, ինչը մարդու հիմնարար իրավունքների լիակատար խախտում է։ Լեռնային Ղարաբաղի առաջնորդների դեմ կեղծ դատավարությունից հետո, որոնք էթնիկ զտումների և ցեղասպանության զոհ են, ԵՄ հանձնաժողովը չէր կարող շարունակել անտեսել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները՝ գերարժեքված նավթ ստանալու համար»,-գրել է Օկամպոն:
