Նրանք ընկան` հանուն Արցախի
Գլխավոր » Գաղափարական » Նրանք ընկան` հանուն Արցախի

Նրանք ընկան` հանուն Արցախի

Դեկտեմբերի 16-ը հայրենիքի ազատության համար պայքար մղած հերոսներ՝ Վարդան Բախշյանի, Գագիկ Գրիգորյանի և Վաչե Ռոստոմյանի հիշատակի օրն է։ Երեք հայորդիները 1991 թ. դեկտեմբերի 16-ին, ընկան մարտում՝ հավերժացնելով իրենց անուններն ազատության պայքարի պատմության էջերում։

Վարդան Բախշյան – պատմության ֆակուլտետի ուսանող, Հայաստանում սկաուտական շարժման վերականգնողներից, երիտասարդության ոգեշնչման աղբյուր, ում անունն այսօր կրում են լսարաններ ու երիտասարդական խմբեր։
Գագիկ Գրիգորյան – երազանքներով լի, հաղթանակի հավատով լցված ազատամարտիկ, ում զոհողությունը օրինակ հանդիսացավ բազմաթիվ սերունդների համար։
Վաչե Ռոստոմյան – անվեհեր մարտիկ, ում անունով այսօր դպրոց է կոչվում, իսկ նրա համագյուղացիները հպարտությամբ են փոխանցում նրա սխրանքների պատմությունը։

Նրանք ապրեցին հայրենիքի համար և դարձան անմահության խորհրդանիշ։ Նրանց արյամբ գրված պայքարի ճանապարհը մեր սերունդներին պարտավորեցնում է լինել արժանի՝ ամուր պահելով Արցախի պայքարի գաղափարն ու արդար պահանջը։

Հավերժ փառք մեր հերոսներին։

Լուսանկարը՝ «Երկիր» թերթի 1991 թ. դեկտեմբերի թողարկումից։

1