Նրա անիմաստ հայտարարությունները անտեսում են Հայոց ցեղասպանության զոհերի արդարության համար շարունակվող պայքարը․ Լեմկինի ինստիտուտ
Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման և մարդկային անվտանգության ինստիտուտը կրկին ուշադրություն է հրավիրում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի վերջին հայտարարությունների վրա: Հատկանշական է, որ հեղինակավոր միջազգային կազմակերպությունը նշում է, որ անցյալ տարի նմանօրինակ հայտարարության տարածումից հետո ինստիտուտին պիտակավորել են որպես «Դաշնակ» և մեղադրել են ռուսական փողեր ստանալու և «կեղծ լուրեր» տարածելու մեջ:
<Նրա անիմաստ հայտարարություններն անտեսում են թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի եւ հայ գիտնականների կողմից իրականացված Հայոց ցեղասպանության տասնամյակների պատմական հետազոտությունները, ի թիվս այլոց, կանգնում են Հայոց ցեղասպանության զոհերի արդարության համար շարունակվող պայքարի ճանապարհին եւ ստեղծում վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա, հատկապես #Ադրբեջան/ի կողմից արցախահայերի վերջին ցեղասպանության եւ #Հայաստանի Հանրապետությանը շարունակվող սպառնալիքի համատեքստում:
Հուսով ենք, որ Հայաստանի վարչապետը կպարզաբանի ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունները և կաշխատի, որպեսզի իր հայտարարությունները կապ չունենան Հայոց ցեղասպանությունը ժխտողների հայտարարությունների հետ: Մենք շարունակելու ենք պաշտպանել Հայաստանի ինքնիշխանության իրավունքը և հատկապես հանուն Հայաստանի սահմանների ավելի մեծ միջազգային պաշտպանության>։
Հայտարարությունն ամբողջությամբ այստեղ։