Նոյեմբերի 10-ին Սուրբ Էջմիածնում ՀԱՍԵ Արցախի թեմը պատարագ կմատուցի
Ս․թ․ նոյեմբերի 10-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
⠀
Պատարագի ավարտին կկատարվի աղոթք գերիների վերադարձի համար։
⠀
Պատարագի սկիզբ՝ ժամը 11։00։
⠀
ՀԱՍԵ Արցախի թեմը հրավիրում է բարեպաշտ մեր ժողովրդին իրենց մասնակցությունը բերելու Սուրբ և Անմահ Պատարագին, ինչպես նաև միասնաբար աղոթելու գերյալ մեր հայրենակիցների վերադարձի համար։