Նորաբույս «կոթողը» տեղադրվել է կանոնակարգերի, համապատասխան գերատեսչությունների ընթացակարգերի անտեսմամբ

Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» համալիրի տարածքում տեղադրված «Արցախի բանալուն».
«Բարեկամներ,
ի պատասխան վերջին օրերին ինձ ուղված պաշտոնական, հանրային և անձնական հարցումների` Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» համալիրի տարածքում տեղադրված «կոթողի» վերաբերյալ, հարկ եմ համարում հայտարարել.
- «Մենք ենք մեր սարերը» համալիրը
հենց համալիրը
արձանախումբն ու բարձունքը, որի վրա այն տեղադրված է, ավելի քան կես դար է, ինչ հանդիսանում է Արցախի և արցախահայության ամենընդունված, պաշտելի, ամենահայտնի և «թիվ մեկ» խորհրդանիշը: Այն բնական-մշակութային միասնական ու կատարյալ մի լանդշաֆտ է, որի ցանկացած փոփոխություն, հավելում կամ լրացում աղավաղում է արդեն կայացած կերպարն ու ընկալումը: - Այդ տարածքում ընդունելի չէ որևէ նորամուծություն` անկախ նրա ճարտարապետական, գեղարվեստական կամ ագգային արժանիքի, արժեվորման կամ մեկնաբանության:
- Նորաբույս «կոթողը» որևէ առնչություն չունի հայ մշակույթի պատմական, ավանդական, այժմեական կամ խորհրդանշական որևէ դրսևորման հետ: Այն անհասկանալի, հանդուգն, խեղաթյուրող անհատական կամ խմբակային նախաձեռնություն է
ենթակա ժխտման
անկախ թե հայ հողի վրա որտեղ և ինչ նպատակով կարող է կանգնեցվել: - Երկրի նման օրհասական պայմաններում ես այն համարում եմ հակահայ, հակամարդկային, հոգեբանական տրավմա պատճառող նախաձեռնություն:
- Ինչքան հասկանում եմ, այն կանգնեցվել է Արցախի օրենքների և կանոնակարգերի, համապատասխան գերատեսչությունների ընթացակարգերի անտեսմամբ, և միանշանակ պետք է ապմոնտաժվի և հեռացվի»։