Արցախից Նիկոլին չեն աջակցելու
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Առանց նիկոլ Հայաստան » Արցախից Նիկոլին չեն աջակցելու

Արցախից Նիկոլին չեն աջակցելու

Լրատվական կայքերը երեկ՝ փետրվարի 25-ին, լրատվություն էին տարածել, ըստ որի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր անհատական նախաձեռնությամբ` Նիկոլ Փաշինյանին խոստացել է ստեղծված իրավիճակում արցախցիներին Հայաստան տեղափոխելով աջակցություն ցուցաբերել:

Ըստ լրատվական կայքերի՝ «Ազատ Հայրենիք», «Քաղաքացիական միացյալ դաշինք» եւ «Միացյալ Հայրենիք» կուսակցությունները պատրաստակամություն են հայտնել ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի 830 Արցախի քաղաքացիներ տեղափոխել Հայաստան: 

Նշենք, որ Արցախում «Միացյալ Հայրենիք» կուսակցություն գոյություն չունի: Ամենայն հավանականությամբ լրատվական կայքերը ի նկատի են ունեցել 2020թ. նախընտրական շրջանում Սամվել Բաբայանի միջոցով հորինված «Միասնական Հայրենիք» կուսակցությանը:

Այս ենթադրությունը հաստատել է նաև «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար, ԱՀ ԱԺ փոխխոսնակ, Գագիկ Բաղունցը: Նա «Արցախպրես»-ի հետ զրույցում հերքելով վերոնշյալ տեղեկատվությունը, հավելել է. «Թող իբր թե մեզ «մերժած» մեր բազմաթիվ կողմնակիցներից մեկին հղում տան, որ նման բան է եղել»:

«Արցախպրես»-ի հետ զրույցում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը ևս հերքել է վերոնշյալ տեղեկատվությունը, շեշտելով. «Մեր քաղաքական դաշինքը որևէ կերպով չի միջամտել ՀՀ ներքաղաքական կյանքին և այդպիսի ցանկություն չկա: Մենք միշտ հարգել և հարգում ենք ՀՀ մեր հայրենակիցների ընտրությունը և շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր սկզբունքներին»: 

Հ.Գ. Նյութին կցված նկարը 2018թ. օգոստոսի 18-ին՝ Երևանում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության 100-րդ օրվա առթիվ կազմակերպված հանրահավաքից է: Այդ հանրահավաքին «Ազատ հայրենիք» կուսակցության և արցախցիների մասնակցության առիթով «Ազատ հայրենիք» կուսակցության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

1