Նիկոլ Փաշինյանին ոչ մեկը մանդատ չի տվել, որ հողեր զիջի

Մենք թույլ չենք տալիս, որ այս իշխանությունը որոշի, թե մենք որտեղ ապրենք, ոնց ապրենք. այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ իշխանությունների կողմից թշնամուն հանձնվող Աղավնոյի գյուղապետ, դաշնակցական Անդրանիկ Չավուշյանը։
«Նիկոլ Փաշինյանին ոչ մեկը մանդատ չի տվել, որ հողեր զիջի։ Արցախի հողը համահայկական հող է, պատկանում է Հայաստանին, Սփյուռքին, արցախցուն։ Դա նրա սեփականությունը չէ, թող իր սեփականության վերաբերյալ որոշում կայացնի։ Արցախը կա ու կլինի ընդմիշտ», — նշել է նա։
yerkir.am