Նիկոլ Փաշինյանի ռեժիմը հայերիս դեմ օգտագործում է նույն գործիքակազմը, ինչ Ադրբեջանը մեր դեմ միջազգային հարթակներում․ Քրիստինե Վարդանյան

«Հաղթում ենք»
«Ջերմուկի հաղթական պատերազմ»
«Սոթքում կերած ապտակից ուշքի չի գալիս թշնամին»
Նիկոլ Փաշինյանի ռեժիմը հայերիս դեմ օգտագործում է նույն գործիքակազմը, ինչ Ադրբեջանը մեր դեմ միջազգային հարթակներում:
Ձեռագիրը միշտ նույնն է. 180 աստիճան իրականությունից տարբերվող ինֆորմացիան` հիմնված կոնտեքստից կտրված մեկ լուսանկարի\գրառման\որևէ կերպ չապացուցվող փաստի վրա, որպես սեփական պրոպագանդիստական թեզի ապացույց ներկայացնելը:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի ներկայացուցչի` ձմերուկով ու սեխով սարքած տորթով պաշարված Արցախում ծննդյան օրը հիշատակելը որպես շրջափակման բացակայություն ներկայացնելը և սեփական ժողովրդին perfecttv-ով, հայ պաշտոնյաներով ու պրոպագանգիստներով տեղեկատվական ահաբեկչության ենթարկելն ու իրականության զգացողությունը բթացնելը համակարգվում է մեկ թշնամական կենտրոնից:
Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ անդամ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր