Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավորը կոչ է արել դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան
Գլխավոր » Լրահոս » Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավորը կոչ է արել դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան

Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավորը կոչ է արել դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան

Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր, «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Դոն Սեդերը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի հերթական ագրեսիան Հայաստանի դեմ։

«Շատ մտահոգիչ զարգացում. Ադրբեջանը (կրկին) կրակ է բացել Հայաստանի ուղղությամբ: Ես խնդրում եմ արտաքին գործերի նախարար Վոպկե Հոկստրային դատապարտել բռնությունը և անհապաղ կոչ անել գործողությունների դիմել Ադրբեջանի դեմ եվրոպական համատեքստում»,- գրել է նա Twitter-ում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս. ՊՆ-ն տեղեկացնում է, որ իրավիճակի զարգացման վերաբերյալ պարբերաբար պաշտոնական հաշվետվություններ կհրապարակի։

yerkir.am

1