Թող Աստված օրհնի ազգանպաստ այս առաքելությունը. Պարգեւ արքեպիսոկոպոս Մարտիրոսյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Թող Աստված օրհնի ազգանպաստ այս առաքելությունը. Պարգեւ արքեպիսոկոպոս Մարտիրոսյան

Թող Աստված օրհնի ազգանպաստ այս առաքելությունը. Պարգեւ արքեպիսոկոպոս Մարտիրոսյան

Սեպտեմբերի 12-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն մեկնարկ է տվել առաջիկա նախագահական ընտրություններում ազգային միասնական օրակարգ ձեւավորելու բանակցություններին, որոնց շրջանակում հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսոկոպոս Մարտիրոսյանի հետ:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը ներկայացրել է միասնական օրակարգ ձեւավորելու անհրաժեշտությունը եւ այդ ուղղությամբ Դաշնակցության դիրքորոշումներն ու մոտեցումները:

Ողջունելով նախաձեռնությունը, Պարգեւ արքեպիսկոպոսն իր մտահոգությունն է հայտնել Արցախում տիրող հանրային մթնոլորտում ձեւավորված բեւեռացումից, որը, Առաջնորդի խոսքով, բերելու է բացասական եւ ծայրաստիճան հետեւանքների:

«Թող Աստված օրհնի ազգանպատ այս առաքելությունը»,- ասել է Պարգեւ արքեպիսոկոպոս Մարտիրոսյանը:

Իր հերթին Դավիթ Իշխանյանը վստահեցրել է, որ ՀՅ Դաշնակցությունը խորապես գիտակցելով ազգային միասնության կարեւորությունը, իր վրա է վերցրել քաղաքական ուժերի հետ բանակցություններ ծավալելու ծանր պատասխանատվությունը, եւ վստահ է, որ այն կպսակվի հաջողությամբ:

Այնուհետեւ  քննարկվել են Դաշնակցության կողմից առաջարկված օրակարգի հիմնադրույթները:


 

1