Քայլելով Արցախի գյուղերով
Այսօրվանից՝ մարտի 21-ից, ՀՅԴ ԱՄՆ երիտասարդական միության անդամ Վարագ Ղազարյանը քայլարշավ է սկսել Արցախի բոլոր շրջաններով:
«Ապառաժ»-ի հետ զրույցում Վարագ Ղազարյանը տեղեկացրել է, որ գաղափարն առաջացել է Հայաստանում ամերիկյան Peace Corps (Խաղաղության կորպուս) կազմակերպության կողմից «Սահմանից սահման» ծրագրին մասնակցելու ընթացքում, որի շրջանակներում արդեն 8 ամիս է գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:
Վարագը նախատեսում է ոտքով քայլելով շրջել Արցախի բոլոր շրջանների 28 գյուղերով, տեղի դպրոցականների հետ խոսել առողջ ապրելակերպի մասին, լսել գյուղացիների պատմությունները և անձամբ տեսնել Արցախում ապրողների կենցաղն ու սովորությունները:
Նախաձեռնության մասնամասների և ընթացքի մասին կտեղեկացնենք հաջորդիվ: