Մարտի 2-ին Արցախ Բունիաթյանը կդառնար 77 տարեկան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մարտի 2-ին Արցախ Բունիաթյանը կդառնար 77 տարեկան

Մարտի 2-ին Արցախ Բունիաթյանը կդառնար 77 տարեկան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արցախյան պատերազմի մասնակից, գրող-հրապարակախոս, բժիշկ Արցախ Բունիաթյանի հիշատակին նվիրված միջոցառմանը:

 

«Հավերժի ճամփորդը» խորագրով հուշ-ցերեկույթի շրջանակում, որին ներկա են եղել նաև բժիշկ-ազատամարտիկի ընտանիքի անդամները և բազմաթիվ ընկերներ, ներկայացվել են Արցախ Բունիաթյանի կյանքի ու գործունեության մասին պատմող փոքրիկ տեսաֆիլմեր, հատվածներ գրողի ստեղծագործություններից, կենսագրական տվյալներ: Մի ամբողջ կյանքի պատմություն, որը ոգու պարտք էր հայրենիքի ու հայի հանդեպ: 

 

Վաստակավոր բժշկի ծննդյան օրվան նվիրված հուշ-ցերեկույթում տեղի է ունեցել նաև Արցախ Բունիաթյանի հեղինակած «Հուշագրություն» խորագրով գրքի շնորհանդեսը, որը հայի վեհ կերպարը պահպանելու պատգամ է՝ ուղղված սերունդներին:

 

Ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում, 1939թ. մարտի 2-ին:
Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:
1950թ. ընտանիքը տեղափոխվել է Արմավիր (նախկին Հոկտեմբերյան) քաղաք: Հայրը` Ասլան Բունիաթյանը, Աշտարակի շրջանի Կոշ գյուղից էր:
1956թ. ավարտել է Արմավիրի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1959 — 65 թթ. սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական բաժնում:
1965-68թթ. աշխատել է Ցելինոգրադի մարզի Ադբասարի քաղաքային հիվանդանոցում որպես վիրաբույժ:
Հայաստան վերադառնալուց հետո աշխատել է Լենինականի երկաթգծի հիվանդանոցում:
1968թ. աշխատանքի է անցել Աբովյանի շրջանային հիվանդանոցում:
1988թ. ղարաբաղյան շարժման Աբովյան քաղաքի ակտիվ անդամներից էր: 1990թ.-ից ՀՅԴ շարքերում է:
1992թ. սկզբներից մինչև 1995թ. նոյեմբերը Մարտակերտի շրջանի դաշտային հոսպիտալի կազմում որպես վիրաբույժ մասնակցել է մարտական գրեթե բոլոր գործողություններին:
1996-2008թթ. ԼՂՀ Քաշաթաղի շրջանի (նախկին Լաչին) բուժմիավորման գլխավոր բժիշկն էր:
Մահացել է 2012 թ. հուլիսի 18-ին:
1994թ. մայիսին պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով:
1998թ. մայիսին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Հերացու» մեդալով:
2000թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Վիրաբուժությանը, ինչպես նաև հիվանդների հոգեկանի կարգավորմանը նվիրված մի քանի տասնյակ գիտական, մասնագիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:
2004թ. պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:
2007թ. դեկտեմբերից Հայաստանի գրողների միության անդամ է:
2008թ. ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով:
2008թ. ապրիլի 22-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով արժանացել է վաստակավոր բժշկի կոչման:

1