«Թեւանիկ» խումբ. Իրանում՝ Արցախի համար  
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Թեւանիկ» խումբ. Իրանում՝ Արցախի համար  

«Թեւանիկ» խումբ. Իրանում՝ Արցախի համար  

Արցախում ապրող գյուղացու, արհեստագործի եւ սոցիալապես անապահով մարդկանց արտադրանքը Իրանում վաճառելու, գումարը տիրոջը վերադարձնելու, իսկ  հավաքված նվիրատվություններով սոցիալական տարբեր ծրագրեր իրականացնելու ռազմավարություն ու նպատակ ունի Իրանի «Թեւանիկ» խումբը։

2014 թվականի Մայիսի 9-ի առիթով հարեւան Հարավային Իրանից Արցախ եկած մի խումբ իրանահայեր ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղի հետ հանդիպման ժամանակ իրենց պատրաստակամությունը հայտնեցին օժանդակել Արցախին։ Քիչ ժամանակ անց Արցախի «Սոսե» մանկապարտեզների համար ուղարկված առաջին օժանդակությունը հիմք հանդիսացավ «Թեւանիկ» խմբի հիմնադրմանը։

«Առաջին օգնություններն ուղարկվում էին Իրանից Արցախ եկող մարդկանց հետ՝ մեկական կապոցով։ Որոշ ժամանակ անց լուծեցինք փոխադրման հարցերը»,- ասում է «Թեւանիկ» խմբի պատասխանատու Իվետ Դանիելյանը։

18983065_10210387395094314_709121602_n

Խմբի անունը «Թեւանիկ» է ընտրվել՝ ի հարգանք Ջիվան Ավետիսյանի նկարահանած «Թեւանիկ» ֆիլմի հերոսների՝ Թեւանիկի ու Աստղիկի, Արցախի պատերազմի ժամանակ ծնված բոլոր երեխաների, որոնք իրենց մանկությունը կիսեցին պատերազմի դաժան իրականության հետ եւ իրենց անբաժան մասն ունեցան մեր հաղթանակում:

18423787_1550875988255898_6399599713320113668_n

Ի․Դանիելյանի համոզմամբ՝ Արցախը մանր ձեռնարկությունների զարգացման համար ամենալավ տեղն է, եւ դրանց վարկավորումը եւ արտադրանքի իրացման հարցերի լուծումը լրիվությամբ կփոխեն Արցախի կենսամակարդակը։

«Եթե Արցախում կա կենցաղն ապահովելու խնդիր, ապա Սփյուռքը կարող է օգնել։ Մենք ունենք արցախցիների արտադրանքը արտասահմանում վաճառելու ներուժը։ Հենց դա է «Թեւանիկի» առաքելությունը»,- ասում է նա։

Եթե երեք տարի առաջ «Թեւանիկ» խումբնուներ միայն 4-5 անդամ, ապա այսօր նվիրված աշխատանքն իր շուրջն է համախմբելավելի քան 150 հոգու։ Եթե նախնական շրջանում հավաքատեղին խմբի այս կամ այն անդամի տունն էր, ապա այսօր Իրանում գործող հայկական միություններից մեկի տրամադրված տարածքն է։

«Մեր թիրախը սոցիալապես անապահով խավն է եւ Արցախի մանր ձեռնարկությունները, քանի որ նրանց հաջողությունը կբարձրացնի Արցախի կենսամակարդակը»,-այս համոզումն ունենալով խումբը մշակեց հստակ ռազմավարություն եւ ըստ բնագավառների բաժանեց ծրագրերը։

«Թեւանիկ 1»՝ օժանդակություն Արցախի մանկապարտեզներին կարիքավոր եւ բազմազավակ ընտանիքների համար հագուստների, խաղալիքների եւ այլ պիտույքների տրամադրում։

«Մենք ոչ  մեկից գումար չենք խնդրում, ուղղակի մեր աշխատանքը հետաքրքիր ձեւով ենք կազմակերպում, իսկ մարդիկ նվիրատվություններ են անում»,- նշում է Ի․Դանիելյանը։

18664401_1565519483458215_2165379112375622680_n

Թեւանիկ 2՝ Արցախում պատրաստված արվեստի գործերի վաճառք«Արցախ հերթական այցի ժամանակ մենք այցելեցինք Ք․Քոքսի անվան վերականգնողական կենտրոն եւ տեսանք երեխաների պատրաստած ձեռքի աշխատանքները. մտածեցինք, որ դրանք վաճառելով՝ կարող ենք օգտակար լինել»,- պատմում է Իվետը եւ նշում, որ հետագայում իրերի ձեռքբերման աշխարհագրությունը մեծացավ։ Այսօր խումբը Իրանում կազմակերպված ցուցահանդես-վաճառքների ժամանակ ներկայացնում է Արցախի տարբեր շրջաններից ուղարկված աշխատանքները։

15349713_1383075918369240_2634653167486308915_n

14908415_1343207979022701_1382965125069986828_n

«Մարդիկ իմանալով, որ այդ իրերն Արցախից են, անպայման իրենց օժանդակությունն են բերում ՝ գնում են աշխատանքը, իսկ գումարը վերադարձվում է աշխատանքի հեղինակին»,- ասում է նա եւ նշում, որ Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում պատրաստված աշխատանքները եւս ներկայացվում են։

14570241_1343206239022875_544517979295437642_n

«Մենք շատ ենք կարեւորում սահմանամերձ եւ ազատագրված տարածքներում ապրող մարդկանց օժանդակելը։ Մեր ինքնությունը Սփյուռքում, բարոյահոգեբանական կեցվածքը  սնունդ է ստանում հայրենիքից»,- ասում է Իվետը եւ նշում, որ վաճառքն իր արվեստը եւ օրենքներն ունի։ Ապրանքը պետք է մրցունակ լինի եւ հատուկ ոճ ունենա: «Աշխատանքը պետք է գիտական եւ պրոֆեսիոնալ մոտեցում ունենա։ Այդ իսկ պատճառով որոշել ենք դասընթացներ կազմակերպել՝ երիտասարդների եւ կանանց ունեցած կարողությունները եւ շնորքը զարգացնելու նպատակով»,- նշում է Իվետը։

Թեւանիկ 3՝ գյուղմթերքի վաճառքԱրցախցի գյուղմթերք արտադրողներին օգտակար լինելու նպատակով խումբը նախաձեռնել է մեղրի եւ գյուղական այլ մթերքների ոչ- շահադիտական վաճառք։

14064275_1281035638573269_6315920977075993098_n

Խմբի անդամները Արցախի տարբեր շրջաններից Իրան ուղարկված մեղրը շշալցնում են, գեղեցիկ փաթեթավորում, եւ ամեն մեկը վաճառում է իր շրջապատում կամ էլ ցուցահանդես- վաճառքների ժամանակ։

18582104_1562544363755727_6338106024977570316_n

«Արցախի մեղրի վաճառքը մեր ամենահաջողված ձեռնարկներից է։ 2016 թվականին 1 տոննա մեղր է վաճառվել։ Այս տարի պետք է երեք տոննայի հասցնենք։ Գործերը շատ են,- ժպտում է զրուցակիցս եւ նշում,- մեղրի վաճառքը շահույթ բերեց խմբին եւ այդ շահույթը հիմք հանդիսացավ Թեւանիկ 4-ի գաղափարի»:

Թեւանիկ 4՝ զոհված զինծառայողների ընտանիքներին եւ վիրավորներին օժանդակություն

«Ապրիլյան պատերազմից հետո մեր աշխատանքները նոր հանգրվան ստացան։ Որոշեցինք զոհված զինծառայողների ընտանիքներին պարբերաբար եւ հերթականորեն ամսական կտրվածքով նյութական օժանդակություն ցուցաբերել։ Մեղրի շահույթից ամսական 1000 դոլարը հինգ ընտանիքի է ուղարկվում»,- ասում է Իվետը եւ ավելացնում, որ զոհվածերի ցանկը վերջացնելուց հետո մտածեցին նաեւ վիրավորների ընտանիքներին օժանդակել. վիրավորների ցանկն էլ արդեն ավարտվելու վրա է: Այս ծրագրերը շարունակական են լինելու։

Արցախում օգնությունները բաժանելու եւ ապրանքը Իրան ուղարկելու աշխատանքները կազմակերպում  է ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղը: «Մեր խմբի եւ ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղի հետ փոխադարձ վստահությունն է մեր ծրագրերի հաջողության գրավականը»,- նշում է Իվետը եւ հպարտությամբ ավելացնում, որ շուտով կյանքի է կոչվելու եւս մի ծրագիր՝ Թեւանիկ 5-ը՝ գյուղացիներին անվճար պտուղ չորացնելու սարքերի տրամադրումը ապրանքի իրացման պայմանով։

14310402_1297886920221474_1640206947483670216_o

1555458_1523125134639789_366917884978471759_n

«Օտար երկնքի տակ ծնվելով՝ անպայման չէ, որ հեռու ենք մեր հայրենիքի հոգսերից։ Մենք հրճվում ենք մեր երկրի առաջընթացի, զարգացման եւ հաջողության դեպքում։ Աշխատում ենք առկա թերությունները վերացնելու քայլեր անել։ Այդ ուղղությամբ մենք պարտավոր ենք ուրիշի հողում հայապահպանության աշխատանքներ տանել, քանի որ  հայրենիք վերադառնալու հարց կա եւ մենք պետք է վերադառնանք, արարենք եւ ստեղծագործենք մեր հողի վրա։ Այս երկրի զարգացման համար մենք մեր պարտքն ունենք կատարելու»,- ասում է Իվետը եւ նշում, որ հայրենիքը մեկ օրում չես զարգացնի, սակայն պետք է մշակվի քաղաքականություն եւ հստակեցվեն առաջնահերթությունները անվտանգության, տնտեսական, սոցիալական, առողջապաության ասպարեզներում եւ կենտրոնացնել համայն հայության ուժը։ Այդ քաղաքականությունը պետք  է մշակվի հայրենիքում։

«Մենք պետք է հասկանանք, որ միանգամից ոչինչ չի լինում, պետք է անընդհատ փոքր քայլերով դեպի առաջ քայլել։ Այդ շարունակականությունը մեր հաջողությունն է»,-ասում է Իվետ Դանիելյանը։

Լուսինե Թեւոսյան

1