Արցախում Ուորլիքին սուլոցներով դիմավորեցին (Ֆոտոշարք)
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Արցախում Ուորլիքին սուլոցներով դիմավորեցին (Ֆոտոշարք)

Արցախում Ուորլիքին սուլոցներով դիմավորեցին (Ֆոտոշարք)

Այսօր Բերձորում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ բողոքի ակցիա վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից հնչեցված Ղարաբաղյան հակամարտությանը լուծմանն ուղղված կետերի դեմ, որոնք գրեթե չեն տարբերվում Մադրիդյան տխրահռչակ  սկզբունքներից:

 

Բողոքի ակցիային են միացել Արցախի երիտասարդական եւ հասարակական  մի շարք կազմակերպություններ, բերձորցիներ: Ցույցի մասնակիցները պարզել էին պաստառներ` «Հարգեք մեր իրավունքները», «Ոչ Արցախում խաղաղապահ զորքին», «Դատապարտեք իրական ագրեսորին» եւ այլն, ինչպես նաեւ հնչեցվեցին Ուորլիքի ելույթը դատապարտող կոչեր:

 

Բողոքի ակցիայի մասնակիցները  Բեձորում փակելով մայրուղին պահանջեցին, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ  Ջեյմս Ուորլիքը պատասխանի իրենց հուզող հարցերին:

 

Որոշ ժամանակ անց Ուորլիքը տեղի տվեց երիտասարդների պահանջին եւ դուրս եկավ ծառայողական ավտոմեքենայից:

 

Երիտասարդները իրենց անհամաձայնությունը հայտնեցին ամերիկացի համանախագահի ելույթում հնչած կետերին  եւ որոշ հարցադրումներ ուղղեցին նրան: Սակայն ոչ մի հարցի Ուորլիքը հստակ պատասխան չտվեց, արժանանալով  ցուցարերների սուլոցներին:

 

Այնուհետեւ ցուցարարները իրենց բողոքի ցույցը շարունակեցին Քաշաթաղի շրջվարչակազմի շենքի դիմաց, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ըստ նախատեսված ծրագրի հանդիպում էին Քաշաթաղի շրջանի շրջվարչակազմի ղեկավարի հետ:

1