ԱԺ-ում ստեղծվել է էթիկայի հանձնաժողով՝ Ժ.Գալստյանի եւ Հ.Խանումյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը քննելու նպատակով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ԱԺ-ում ստեղծվել է էթիկայի հանձնաժողով՝ Ժ.Գալստյանի եւ Հ.Խանումյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը քննելու նպատակով

ԱԺ-ում ստեղծվել է էթիկայի հանձնաժողով՝ Ժ.Գալստյանի եւ Հ.Խանումյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը քննելու նպատակով

Հունիսի 28-ին կայացած Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստի ժամանակ «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Ժաննա Գալստյանի եւ «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանի միջեւ տեղի է ունեցել միջադեպ:

Միջադեպից հետո ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը պատգամավորներին զրկել է ձայնի իրավունքից:

Միջադեպի ընթացքում էթիկայի կանոնները խախտելու հանգամանքով ԱԺ որոշել է ստեղծել ժամանակավոր էթիկայի հանձնաժողով՝  միջադեպի վերաբերյալ ԱԺ եզրակացությունը ներկայացնելու համար: Հանձնաժողովում ընդգրկվել են ԱԺ-ում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները:

Հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանվել է մինչեւ 2018 թվականի  սեպտեմբերի 28-ը:

Նշենք, որ ԱԺ լիագումար նիստից հետո միջադեպին մասնակից պատգամավորները ներողություն են խնդրել ներկաներից՝ Ժաննա Գալստյանը դահլիճում, Հայկ Խանումյանը՝ սոցիալական ցանցերում:

 

1