Նախընտրական քարոզարշավի չորրորդ օր. Նոր Մարաղա, Նոր Հայկաջուր, Նոր Կարմիրավան, Մատաղիս և Թալիշ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Ընտրություններ » Նախընտրական քարոզարշավի չորրորդ օր. Նոր Մարաղա, Նոր Հայկաջուր, Նոր Կարմիրավան, Մատաղիս և Թալիշ

Նախընտրական քարոզարշավի չորրորդ օր. Նոր Մարաղա, Նոր Հայկաջուր, Նոր Կարմիրավան, Մատաղիս և Թալիշ

Նախընտրական քարոզարշավի չորրորդ օրը ՀՅ Դաշնակցության կողմից Արցախի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին համամասնական ցուցակով ներկայացված թեկնածուները ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ այցելել են Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Հայկաջուր, Նոր Կարմիրավան համայնքներ:

Թեկնածուները ներկայացրել են ՀՅԴ նախընտրական ծրագրի հիմնադրույթները, մասնավորապես անվտանգության, արտաքին քաղաքականության, գյուղատնտեսության, սոցիալական ոլորտում ՀՅԴ տեսլականները:

Հանդիպման մասնակիցներին հետաքրքրել են հատկապես հայրենադարձության, երիտասարդ մասնագետներին աշխատանքով ապահովելու, կրթության ոլորտում Դաշնակցության դիրքորոշումները:

Փետրվարի 29-ին հանդիպումները կշարունակվեն Մատաղիս և Թալիշ համայնքների բնակչության հետ:

1