Նախագահն Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկն առարկություններով հետ չի ուղարկել
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Առանց նիկոլ Հայաստան » Նախագահն Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկն առարկություններով հետ չի ուղարկել

Նախագահն Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկն առարկություններով հետ չի ուղարկել

Factor.am-ը հայտնում է, որ ճշմարիտ չէ մամուլում տարածված տեղեկությունը, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկն իր առարկություններով հետ է վերադարձրել, չի համապատասխանում իրականությանը:

Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։ «Նախագահը եռօրյա ժամկետում կհայտնի իր դիրքորոշումը»,- նշեց Պետրոսյանը։

Նշենք, որ եթե նախագահը դիրքորոշում չհայտնի, ապա, ըստ օրենքի, վարչապետի առաջարկը կմտնի ուժի մեջ։ Իսկ եթե առարկություններով հետ ուղարկի, «Զինծառայության և զինծառայողների մասին» օրենքի համաձայն՝ նախագահի առարկությունները ստանալուց հետո վարչապետը 5 օրվա ընթացքում կա՛մ պետք է առարկություններն ընդունի, կա՛մ կրկին հետ ուղարկի առաջարկը նախագահին։ Դրանից հետո միայն նախագահը 3 օրվա ընթացքում իրավունք ունի դիմելու Սահմանադրական դատարան, իսկ ՍԴ-ն իր հերթին պետք է 10 օրվա ընթացքում որոշում կայացնի՝ արդյո՞ք Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը համապատասխանում է Սահմանադրության նորմերին, թե՞ ոչ։

factor.am

1