Նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է ազգային անվտանգության ծառայություն
Գլխավոր » Լրահոս » Նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է ազգային անվտանգության ծառայություն

Նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է ազգային անվտանգության ծառայություն

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ազգային անվտանգության ծառայություն, հանդիպել գերատեսչության ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի պատասխանատուների հետ: Այս մասին հայտնում են ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարն անդրադարձել է  հանրապետության արտաքին ու ներքին միջավայրին և հնարավոր զարգացումներին: Նախագահ Շահրամանյանն ընդգծել է, որ պատասխանատու այս ժամանակաշրջանում անհրաժեշտ է իրականացնել համակարգված աշխատանք՝ արդյունավետորեն դիմակայելով արտաքին մարտահրավերներին ու երկրում պահպանելով ներքին կայունությունը և օրենքի գերակայությունը:


1