«Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհարարական փառատոնում Արցախի թիմը նվաճեց բրոնզե մեդալ
Գլխավոր » Լրահոս » «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհարարական փառատոնում Արցախի թիմը նվաճեց բրոնզե մեդալ

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհարարական փառատոնում Արցախի թիմը նվաճեց բրոնզե մեդալ

Արցախյան թիմը 4 տաղավարով օգոստոսի 10-ին Սիսիանում մասնակցել է հայ-իրանական մշակութային-խոհարարական «ՆԱՎԱՍԱՐԴ» 3-րդ փառատոնին եւ ստացել բրոնզե մեդալ։

Արցախի Հանրապետությունը մասնակից էր նաեւ 1-ին փառատոնին, այդ անգամ նվաճելով ոսկե մրցանակ։

Փառատոնի ընթացքում մասնակից հայկական և իրանական թիմերը տաղավարներում պատրաստել և ներկայացրել են ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը, իսկ մշակութային և երաժշտական գոտիներում ներկայացվել են պար, երաժշտություն, արվեստի գործեր, ահեստագործական արտադրանքներ։

Փառատոնի կազմակերպիչներն են Տուրիզմի Հայկական Ֆեդերացիան/Armenian Tourism Federation եւ «Հայ Խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն։

Արցախյան թիմի մասնակցությունը ապահովել է Artsakh Tourism & Culture Development Agency Արցախի մշակույթի եւ զբոսաշրջության զարգացման գործակալություն ՀԿ-ն։

1