National Post. Հայոց ցեղասպանությունը փորձ էր Հոլոքոստից առաջ
Գլխավոր » Հասարակական » National Post. Հայոց ցեղասպանությունը փորձ էր Հոլոքոստից առաջ

National Post. Հայոց ցեղասպանությունը փորձ էր Հոլոքոստից առաջ

Քանի դեռ Թուրքիան իրեն սուլթան երևակայող նախագահի առաջնորդությամբ հեռանում է իր աշխարհիկ ժառանգությունից, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավում չի լինի՝  մինչև որ թուրքական ղեկավարությունը պաշտոնապես չհրապարակի հայերի՝ ցեղասպանության ենթարկվելու մասին ճշմարտությունը, ինչը Հոլոքոստից առաջ իրականացված գլխավոր փորձն էր:

Այս մասին ասվում է հեղինակավոր The National Post-ում հրապարակված հայտնի անտրոպոլոգ Ջոֆրի Քլարֆիլդի հոդվածում,  որտեղ հեղինակը վերլուծել է 1915թ-ի Հայոց ցեղասպանությանն ընդառաջ տեղի ունեցած աշխարհաքաղաքական զարգացումները և ոճրագործությանը նպաստած նախադրյալները:

Քլարֆիլդը համեմատական եզրեր է անցկացրել Ռաֆայել Լեմպկինի կողմից առաջ քաշված «Ցեղասպանություն» տերմինի բնութագրիչների և Հայոց ցեղասպանության ընթացքում իրականացված ծրագրավորված և համակարգված գործողությունների միջև և հիմնավորել է, որ կատարվածը ոչ այլ ինչ էր, քան ցեղասպանություն:

«Թուրքական ոչ մի կառավարություն երբեք չի ընդունել, որ տեղի ունեցածը ծրագրված էթնիկ խմբի ոչնչացում էր, բացի այդ՝ թուրքական իշխանությունները հայ որբերին ստիպել են իսլամ ընդունել և մուսուլման դառնալ: Բայց 2012թ. թուրք պատմաբան Թաներ Աքչամը հրապարակեց «Երիտթուրքեր-մարդկության դեմ հանցագործություն. Հայոց ցեղասպանություն և Օսմանյան կայսրությունում էթնիկ զտումներ» գիրքը: Թուրքական արխիվներին հասանելիություն ստանալուց հետո Աքչամը վերջնականապես ցույց տվեց, որ Հայոց ցեղասպանությունը մտածված էր, ծրագրված, համակարգված կառավարության և զինված ուժերի կողմից», — գրել է հեղինակը:

Հոդվածի վերջում Քլարֆիլդը հիշատակել է Ադոլֆ Հիտլերի խոսքը, որտեղ մեկ այլ հրեշավոր չարագործության հեղինակը հիշատակում է հայոց ցեղասպանութան մասին ու արդարանում է, թե ոչ ոք դրա մասին այլևս չի խոսում:

1