Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառը Իրանի դեսպանի հետ քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքը՝ միջազգային հովանավորության ներքո

Ս․Թ-ի հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուջթաբի Ամանին՝ դեսպանատան քաղաքական պատասխանատուների ընկերակցությամբ:
Հանդիպման ընթացքում առավելաբար քննարկվեցավ Լիբանանի Հանրապետության նախագահի ընտրության հարցը եւ այս ծիրեն ներս տեղի ունեցավ կարծիքների փոխանակում:
Նորին Սրբությունն անդրադառնալով Արցախի հարցին՝ շեշտեց արցախահայության վերադարձի իրավունքը, միջազգային հովանավորության ներքո, եւ հիշեց Ադրբեջանում գտնվող հայ քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հրամայականը եւ այս հարցի գծով խնդրեց Իրանի միջամտությունը, նկատի ունենալով Իրանի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցող պատմական հարաբերությունը ու բարիդրացիությունը: